Գիշերն առաջնագծում հանգիստ է եղել - RadioVan.fm

Онлайн

Գիշերն առաջնագծում հանգիստ է եղել

2017-01-26 23:55 , Общество, 774

Գիշերն առաջնագծում հանգիստ է եղել

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, հակառակորդը հրաձգային զինատեսակներից, հրադադարի ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть