Հրադադար հնարավոր է միայն վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում․ Տոնոյանը՝ Թրեյսիին - RadioVan.fm

Онлайн

Հրադադար հնարավոր է միայն վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում․ Տոնոյանը՝ Թրեյսիին

2020-10-30 19:57 , Политика, 889

Հրադադար հնարավոր է միայն վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում․ Տոնոյանը՝ Թրեյսիին

«Մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները: Դադարը հնարավոր է միայն տեղում դրա պահպանման վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում»,-այդ մասին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին ասել է նրան հյուրընկալած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:

Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստը:

Лента

Рекомендуем посмотреть