Բնակարանների արժեքը բարձրացնելու են, կանխավճարը՝ նվազեցնելու - RadioVan.fm

Онлайн

Բնակարանների արժեքը բարձրացնելու են, կանխավճարը՝ նվազեցնելու

2017-01-26 22:55 , Общество, 811

Բնակարանների արժեքը բարձրացնելու են, կանխավճարը՝ նվազեցնելու

Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով տրամադրվող բնակարանների հիփոթեկային վարկի կանխավճարի չափը կնվազի: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը քննարկել ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:

«Պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը պետք է քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Лента

Рекомендуем посмотреть