Արցախից բերված 140 հատ փամփուշտ է հայտնաբերվել - RadioVan.fm

Онлайн

Արցախից բերված 140 հատ փամփուշտ է հայտնաբերվել

2020-10-30 22:27 , Право, 1255

Արցախից բերված 140 հատ փամփուշտ է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։

Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին ներկայացրել է 140 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։

«Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտվել է Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր։

Лента

Рекомендуем посмотреть