Ինչ հիմա անում է Ադրբեջանը՝ անհարգալից վերաբերմունք է իր պարտավորությունների նկատմամբ․ Զոհրաբ Մնացականյան - RadioVan.fm

Онлайн

Ինչ հիմա անում է Ադրբեջանը՝ անհարգալից վերաբերմունք է իր պարտավորությունների նկատմամբ․ Զոհրաբ Մնացականյան

2020-10-31 17:34 , Политика, 1071

Ինչ հիմա անում է Ադրբեջանը՝ անհարգալից վերաբերմունք է իր պարտավորությունների նկատմամբ․ Զոհրաբ Մնացականյան

«Այս անգամ Արցախում Ադրբեջանն օգտագործեց ֆոսֆորային զինատեսակ Արցախի բնակելի տարածքներին մոտ անտառների վրա»,-Twitter-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, լիովին անհարգալից վերաբերմունք է իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ․ շարունակական ագրեսիա, քաղաքացիական բնակչության ամայացում, արգելված զենքի օգտագործում։

Նշենք՝ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Արցախի պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տեսանյութ է տարածել՝ կից շեշտելով, որ բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, հակառակորդը նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

«Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть