Այս ամոթալի ոճրագործությունը հայ ժողովրդի դեմ վայրագությունների հրահրում է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ Հայոց ցեղասպանության հուշակոթողի պղծման մասին - RadioVan.fm

Онлайн

Այս ամոթալի ոճրագործությունը հայ ժողովրդի դեմ վայրագությունների հրահրում է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ Հայոց ցեղասպանության հուշակոթողի պղծման մասին

2020-11-01 16:42 , Политика, 1254

Այս ամոթալի ոճրագործությունը հայ ժողովրդի դեմ վայրագությունների հրահրում է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ Հայոց ցեղասպանության հուշակոթողի պղծման մասին

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ այն որակելով որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։

«Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»,-ասված է դեսպանության տարածած հայտարարութունում։

Այսօր ավելի վաղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնել էր, որ թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը։

Лента

Рекомендуем посмотреть