Թուրքական լիրան շարունակում է թարմացնել մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ - RadioVan.fm

Онлайн

Թուրքական լիրան շարունակում է թարմացնել մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ

2020-11-02 14:15 , Экономика, финансы, 180

Թուրքական լիրան շարունակում է թարմացնել մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, հաղորդում է ermenihaber-ը։

Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 2-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․3982: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7757թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.81:

Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։

Лента

Рекомендуем посмотреть