Արդեն երրորդ օրն է՝ թշնամին ֆոսֆորային զենքով հրդեհում է Մարտունու Ննգի համայնքի ավելի քան 150 հա տարածքը - RadioVan.fm

Онлайн

Արդեն երրորդ օրն է՝ թշնամին ֆոսֆորային զենքով հրդեհում է Մարտունու Ննգի համայնքի ավելի քան 150 հա տարածքը

2020-11-02 17:59 , Общество, 1379

Արդեն երրորդ օրն է՝ թշնամին ֆոսֆորային զենքով հրդեհում է Մարտունու Ննգի համայնքի ավելի քան 150 հա տարածքը

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները, ինչը կազմում է ավելի քան 150 հա տարածք:

«Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։

Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,-Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարի խոսքերն է տեղափոխում Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշենք՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից կասետային արկերից բացի նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերի օգտարգործումը Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից: Ընդգծվել է, որ պաշտոնական Բաքուն, հակառակ իր հայտարարություններին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, իրականում դիմում է Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկման մարտավարությանը:

Лента

Рекомендуем посмотреть