ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի վերաբերյալ - RadioVan.fm

Онлайн

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի վերաբերյալ

2020-11-03 15:08 , Спорт, 208

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի վերաբերյալ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի ՝ հայերին սպանելու կոչի վերաբերյալ։

Worldfootball- հաղորդմամբ՝ էթիկայի և կարգապահության տեսուչը ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 31. 4 հոդվածի (թշնամանք հրահրելն արգելելը) համաձայն, պետք է ուսումնասիրի «Ղարաբաղ» ակումբի պաշտոնական անձի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ֆոնին սոցիալական ցանցում արած հայտարարությունը։

Նշվում է, որ հետաքննության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա ավելի ուշ։

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 31-ին հայտնեց, որ պահանջել է ՈՒԵՖԱ-ից ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, խստագույնս պատժել նշյալ ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին՝ սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման սպանելու կոչի համար։

Իբրահիմովն, ի դեպ, արդեն հասցրել է ջնջել գրառումը, թեև այն արդեն հասցրել էին տեսնել հարյուրավոր օգտատերեր։

Лента

Рекомендуем посмотреть