Թշնամին «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի և Շուշիի ուղղությամբ․ կան տուժածներ - RadioVan.fm

Онлайн

Թշնամին «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի և Շուշիի ուղղությամբ․ կան տուժածներ

2020-11-03 21:29 , Общество, 1211

Թշնամին «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի և Շուշիի ուղղությամբ․ կան տուժածներ

Քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։

Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Տուժածների մասին տվյալները ճշտվում են»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть