Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ծայրաստիճան զգոն լինել - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ծայրաստիճան զգոն լինել

2017-01-27 18:05 , Общество, 769

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ծայրաստիճան զգոն լինել

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով հունվարի 27-ի, ժամը 9.30-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած-Թալին, Սևան-Դիլիջան (Ծովագյուղի խաչմերուկից մինչև Դիլիջանի շրջադարձերը), Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն ու զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես կոչ է արվում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:

Лента

Рекомендуем посмотреть