Շուշիի ուղղությամբ դիվերսիոն փորձ ձեռնարկած թշնամին հետ է շպրտվել - RadioVan.fm

Онлайн

Շուշիի ուղղությամբ դիվերսիոն փորձ ձեռնարկած թշնամին հետ է շպրտվել

2020-11-04 09:27 , Общество, 1015

Շուշիի ուղղությամբ դիվերսիոն փորձ ձեռնարկած թշնամին հետ է շպրտվել

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում․ թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

«Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում, որում ընդգծվում է, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները:

Лента

Рекомендуем посмотреть