Թշնամին Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի․ կան տուժածներ, ավերածություններ - RadioVan.fm

Онлайн

Թշնամին Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի․ կան տուժածներ, ավերածություններ

2020-11-04 10:23 , Общество, 1048

Թշնամին Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի․ կան տուժածներ, ավերածություններ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։

Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ թշնամին Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի․ քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։

«Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть