Վիրավորների տեղափոխելիս ռազմաբժիշկ Ռուստամյանը հայկական զինհամազգեստով խմբի տեսնելով կանգ է առել՝ հայտվելով թշնամու դիվերսիոն խմբի ծուղակում - RadioVan.fm

Онлайн

Վիրավորների տեղափոխելիս ռազմաբժիշկ Ռուստամյանը հայկական զինհամազգեստով խմբի տեսնելով կանգ է առել՝ հայտվելով թշնամու դիվերսիոն խմբի ծուղակում

2020-11-05 15:06 , Общество, 991

Վիրավորների տեղափոխելիս ռազմաբժիշկ Ռուստամյանը հայկական զինհամազգեստով խմբի տեսնելով կանգ է առել՝ հայտվելով թշնամու դիվերսիոն խմբի ծուղակում

Արցախյան գոյամարտում իր մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է ռազմական բժիշկ Սաշա Առուստամյանը։

Այդ մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ)։

«Բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով: Սաշա Ռուստամյանը, շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով, հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ: Օգնության շտապող կոչումով բժիշկը զոհվում է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվում է ձորը:

Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկել»,-կարդում ենք բժշկականի կայքում զետեղված հրապարակումից:

Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդու շիրմին։

Փա´ռք հայոց բանակի բոլոր մարտիկներին։

Лента

Рекомендуем посмотреть