«Սուրմալու»-ում Ադրբեջանի համար նախատեսված մթերք է հայտնաբերվել - RadioVan.fm

Онлайн

«Սուրմալու»-ում Ադրբեջանի համար նախատեսված մթերք է հայտնաբերվել

2020-11-05 15:09 , Общество, 1065

«Սուրմալու»-ում Ադրբեջանի համար նախատեսված մթերք է հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար:

Տեսչությունից մանրամասնում են, որ Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:

Նշվում է, որ հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրարցումը կասեցվել է:

Տեսչական մարմնից հայտնելով, որ վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիներին խնդրում ենլինել ուշադիր և, որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 012 906090 հեռախոսահամարներով:

Лента

Рекомендуем посмотреть