Ջաբրայիլում թշնամու սմերչի արկից զոհվել է բժշկականի ուսանող Գարիկ Մանուկյանը - RadioVan.fm

Онлайн

Ջաբրայիլում թշնամու սմերչի արկից զոհվել է բժշկականի ուսանող Գարիկ Մանուկյանը

2020-11-05 15:11 , Общество, 1329

Ջաբրայիլում թշնամու սմերչի արկից զոհվել է բժշկականի ուսանող Գարիկ Մանուկյանը

Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու առողջության համար պայքարի առաջնագծում են՝ ամեն օր կատարելով անգնահատելի աշխատանք:

Երևանի պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ) հայտնում են, որ նրանցից մեկն է նաև Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ, ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող Գարիկ Մանուկյանը, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով ՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը:

«Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում սմերչի արկերից վիրավորվելով զոհվում է։

Ամուսնացած էր, ունի մեկ տարեկան աղջիկ։ Նրա կինը՝ Գոհար Հախվերդյանը, նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Ամուսնուն բնութագրելով՝ նշում է. «Ուներ ճկուն միտք, հմուտ ձեռքեր։ Անձնվեր էր, հայրենասեր, բոլորին օգնող ու հասնող»»,-ասված է բժշկական համալսարանի պաշտոնական կայքում զետեղված հրապարակման մեջ։

Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդու շիրմին։

Փա´ռք հայոց բանակի բոլոր մարտիկներին։

Лента

Рекомендуем посмотреть