Իրանագետը՝ թշնամական ջոկատներին ոչնչացնելու՝ «գյոռբագյոռ» գործողության/բառի բացատրությամբ - RadioVan.fm

Онлайн

Իրանագետը՝ թշնամական ջոկատներին ոչնչացնելու՝ «գյոռբագյոռ» գործողության/բառի բացատրությամբ

2020-11-05 15:38 , Общество, 1412

Իրանագետը՝ թշնամական ջոկատներին ոչնչացնելու՝ «գյոռբագյոռ» գործողության/բառի բացատրությամբ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «գյոռբագյոռ» բառի իմաստին։

Նշենք՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ (ՊՆ) Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում են #գյոռբագյոռ2020։

«Շատերին թվում է, թե բարբառային հայերեն թյուրքական միջնորդությամբ մուտք գործած «գյոռբագյոռ» բառի ծագումն էլ թյուրքական է, բայց իրականում գործ ունենք նոր պարսկերեն ձևի հետ՝ گور به گور դասական արտասանությամբ [gōr ba gōr] (ժամանակակից արտասանությամբ [gur be gur]) բռց․՝ «գերեզմանից գերեզման», որը կազմված է گور [gōr] «գերեզման» բառից և به [ba] ուղղության նախադրությունից։

Ուշագրավ է, որ բարբառային հայերենում պարսկերենի այս նախդրով կազմված այլ ձևեր էլ կան «դարբեդար» < ժամանակակից նոր պարսկերեն در به در [dar be dar] բռց․՝ «դռնեդուռ, դռնից դուռ» և նաև հայերեն «երես» բառից Երևանում՝ «էրեսբերես» - «երես երեսի, դեմ դիմաց, առերես»,-գրել է Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ երեկ մարտական օրվա ամփոփման վերաբերյալ կայացած ճեպազրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը շեշտել էր, որ «Գյոռբագյոռ-2020»-ը շարունակվելու է, և թշնամին շատ լավ է հասկանում՝ ինչ է դա։

«Այն ձորակները, անտառները, այն հատվածները, որոնք ոմանք ասում են՝ մի ձեռքի բազկի երկարություն է մնացել հասնելու Արցախի մայրաքաղաք, իրենց համար դառնալու է դժոխք։ Դիվերսանտները հատիկ-հատիկ ոչնչացվելու են բոլոր տեղերում»-ընդգծել էր նա։

Лента

Рекомендуем посмотреть