«1000 դրամների» հիմնադրամը վաղվանից սկսում է հատուցումների գործընթացը - RadioVan.fm

Онлайн

«1000 դրամների» հիմնադրամը վաղվանից սկսում է հատուցումների գործընթացը

2020-11-05 17:18 , Общество, 1313

«1000 դրամների» հիմնադրամը վաղվանից սկսում է հատուցումների գործընթացը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը վաղվանից կսկսի զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը:

«Շահառու ընտանիքներին թղթաբանության հարցում աջակցելու նպատակով ներգրավվել են նաև Երևանի թաղապետարանները, հանրապետության մարզպետարանները, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակը:

Նշված մարմիններին, ինչպես նաև ՊՆ-ի սոցապ վարչությանը աջակցելու համար հարկավոր են կամավորներ: Կարևոր է, որ կամավորները լինեն իրավաբաններ կամ ունենան իրավական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ»,-ասված է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը, առավել հայտնի՝ «1000 դրամների» հիմնադրամ, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։ Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։ Այս տարեսկզբից հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում նաև 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին:

Лента

Рекомендуем посмотреть