Մարտունիում` ծանր հրետանի, Շուշիում էլ` հրթիռակոծում «Գրադ» կայանքից. թշնամին չի լռել - RadioVan.fm

Онлайн

Մարտունիում` ծանր հրետանի, Շուշիում էլ` հրթիռակոծում «Գրադ» կայանքից. թշնամին չի լռել

2020-11-05 18:41 , Общество, 969

Մարտունիում` ծանր հրետանի, Շուշիում էլ` հրթիռակոծում «Գրադ» կայանքից. թշնամին չի լռել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը. Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել, իսկ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։

Գերատեսչությունից շեշտում են` ավերածություններն այստեղ շատ են, նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան:

Лента

Рекомендуем посмотреть