Քարին տակի և Լիսագորի հատվածներում թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են. գործողությունները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Քարին տակի և Լիսագորի հատվածներում թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են. գործողությունները շարունակվում են

2020-11-05 19:59 , Общество, 977

Քարին տակի և Լիսագորի հատվածներում թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են. գործողությունները շարունակվում են

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են:

Մասնավորապես, Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:

Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է:

Գերատեսչությունից րոպեներ առաջ տարածած հաղորդագրությունում շեշտում են` երկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:

Лента

Рекомендуем посмотреть