Շուշին ու Ստեփանակերտը ողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են եղել, կան զոհեր․ Արցախի ԱԻՊԾ - RadioVan.fm

Онлайн

Շուշին ու Ստեփանակերտը ողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են եղել, կան զոհեր․ Արցախի ԱԻՊԾ

2020-11-06 09:04 , Общество, 776

Շուշին ու Ստեփանակերտը ողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են եղել, կան զոհեր․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։

«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։

Մյուս տվյալները ճշտվում են»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть