Թշնամական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Թշնամական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում․ Արցախի ՊՆ

2020-11-06 10:46 , Общество, 855

Թշնամական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում․ Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) տեղեկացմամբ՝ նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:

Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

«Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»,-ասված է Արցախի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть