«Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել». Արդրբեջանի հերթական կեղծիքը՝ գեներալի վիրավորման մասին - RadioVan.fm

Онлайн

«Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել». Արդրբեջանի հերթական կեղծիքը՝ գեներալի վիրավորման մասին

2020-11-07 10:30 , Политика, 912

«Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել». Արդրբեջանի հերթական կեղծիքը՝ գեներալի վիրավորման մասին

Ադրբեջանական քարոզչամեքենայի՝ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի վիրավորման մասին տարածած լուրը կեղծիք է:

Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:

Նա հատուկ շնորհակալություն էր հայտնել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին:

Лента

Рекомендуем посмотреть