Թշնամին 105 նոր զոհ ունի, 13 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի կորուստ - RadioVan.fm

Онлайн

Թշնամին 105 նոր զոհ ունի, 13 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի կորուստ

2020-11-07 11:15 , Общество, 995

Թշնամին 105 նոր զոհ ունի, 13 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի կորուստ

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 105 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 5 անօդաչու թռչող սարք, 13 զրահատեխնիկա:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 6-ը, շուրջ 7510 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 262 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 749 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 25 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 6 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть