ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ, այնինչ, փոխարենը սառեցված թռչնամիս է եղել: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով քաղաքացու բեռը, մաքսային կանոնների ակնհայտ խախտում են արձանագրել: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ պաստառը փորձել էին տեղափոխել սառնարանային բեռնատարով: Զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել: որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը:
Ընդհանուր առմամբ, 2016-2017 թվականների ընթացքում ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ մաքսային կանոնների խախտման 35 դեպք է հայտնաբերվել: Իրավախախտները հիմնականում փորձ են արել չհայտարարագրված կամ տարանցիկ սխալ հայտարարագրմամբ հանրապետություն ներկրել պարենային, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, ավտոպահեստամասեր և այլն:
Մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են՝ հաղորդում են ՊԵԿ-ից: