Բայդենն ընտրվել է ԱՄՆ 46-րդ նախագահ - RadioVan.fm

Онлайн

Բայդենն ընտրվել է ԱՄՆ 46-րդ նախագահ

2020-11-07 23:14 , Мир, 1269

Բայդենն ընտրվել է ԱՄՆ 46-րդ նախագահ

Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) 46-րդ նախագահ։

Այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ նորընտիր նախագահը միասնության կոչով ուղերձ կհղի:

Բայդենն ինքը ժամ առաջ Twitter-ում գրել է.

«Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ եք ընտրել՝ առաջնորդելու մեր հզոր երկիրը։ Մեզ սպասվում է ծանր աշխատանք, բայց ես խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից քվեարկել եք ինձ համար, թե՝ ոչ»։

Նշենք՝ ԱՄՆ նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայդենը հավաքել է 290 ընտրիչի ձայն, Թրամփը՝ 214:

Մինչդեռ, նշենք, հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրում է ընտրակեղծիքների ու ճնշումների մեջ:

«Օրինական ձայների հաշվարկով ես հաղթել եմ»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ անօրինական ձայների հաշվարկի միջոցով դեմոկրատները փորձում են գողանալ ընտրությունները:

Նախագահ Թրամփի թիմը հայտարարել է ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին:

Лента

Рекомендуем посмотреть