Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են. Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են. Արցախի ՄԻՊ

2020-11-08 13:47 , Право, 261

Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը վերահաստատում է՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են:

«Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են:

Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Twitter-ում էլ անդրադառնալով ադրբեջանական ուժերի կողմից անցած գիշեր Արցախի մայրաքաղաքին ծանր հարվածներ ու գնդակոծություններ հասցնելուն, որի հետևանքով ավերվել են քաղաքացիական ու բնակելի շինություններ՝ Արցախի օմբուդսմենը գրել է.

«Ադրբեջանը, Թուրքիան ու ահաբեկիչները շարունակում են Արցախի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունները։ Մենք դեռ որևէ ակնկալիքներ պե՞տք է ունենանք միջազգային հանրությունից»։

Նշենք՝ այսօր առավոտ վաղ ֆեյսբուքյան գրառմամբ Արցախի նախագահը հայտնել էր, որ Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում դիմավորել է կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը:

«Կենաց-մահու պայքարը շարունակվում է»,-միաժամանակ ընդգծել էր նա։

Лента

Рекомендуем посмотреть