ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել

2020-11-08 18:06 , Право, 1276

ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ պաշտոնից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: Նա ազատվել է նաև կառույցի փոխտնօրենի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրեն է նշանակվել փոխտնօրենի պաշտոնից ազատված Արման Աբազյանը, որը օգոստոսին էր նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Հիշեցնենք՝ գնդապետ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել այդ պաշտոնում շուրջ 4 ամիս աշխատած 29-ամյա Արգիշտի Քյարամյանի՝ վարչապետի առաջարկով հոկտեմբերի 8-ին ազատվելուց հետո: Քյարամյանի ազատումը, նկատենք, նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ առաջնագծում դավաճանական գործողությունների մասին հայտարարությանը:

Նա նշել էր, որ ահազանգ է ստացել, այն մասին, թե «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Այնուհետ հայտարարվեց, որ զինծառայողների շրջանում ստահոդ լուրերի տարածման կասկածանքով ձերբակալվել է Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն:

Лента

Рекомендуем посмотреть