Սեփական դիմումի համաձայն՝ պարտականություններից ազատվել է ՀՀ վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակը - RadioVan.fm

Онлайн

Սեփական դիմումի համաձայն՝ պարտականություններից ազատվել է ՀՀ վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակը

2020-11-08 19:05 , Политика, 1093

Սեփական դիմումի համաձայն՝ պարտականություններից ազատվել է ՀՀ վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակը

Սեփական դիմումի համաձայն՝ Հասմիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ից չի կատարում ՀՀ վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակի պարտականությունները:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։

Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։

Խաղաղություն մեր երկրին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասմիկ Հարությունյանը։

Лента

Рекомендуем посмотреть