Թուրքիան առաջիկա 30 տարում չի լինի Եվրամիության կազմում. Ավստրիայի արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան առաջիկա 30 տարում չի լինի Եվրամիության կազմում. Ավստրիայի արտգործնախարար

2020-11-08 22:19 , Мир, 1394

Թուրքիան առաջիկա 30 տարում չի լինի Եվրամիության կազմում. Ավստրիայի արտգործնախարար

Թուրքիան առաջիկա 30 տարիներին չի անդամակցի Եվրամիությանը (ԵՄ). գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայի վերաբերյալ ԵՄ վերջին զեկույցի վրա, ըստ որի՝ Կոպենհագենի չափանիշների համաձայն՝ Թուրքիան արձանագրել է լուրջ հետընթաց:

Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ անդամակցության փոխարեն, Եվրամիությունը պետք է սահմանափակվի Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ սովորական համաձայնագրով, որը կբավարարի երկու կողմերին էլ:

Խոսելով Արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ գործողությունների մասին (Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթի և գազի պաշարների հորատման գործողությունների հետևանքով կողմերը տևական ժամանակ է՝ լարված հակամարտության մեջ են-խմբ.) Շելենբերգը շեշտել է, որ վիճելի հարցերը պետք է լուծվեն Հաագայի միջազգային դատարանում, այլ ոչ թե ռազմական ճանապարհով:

«Մենք պետք է փորձենք հարցերը լուծել բանակցությունների միջոցով, բայց չպետք է խաբվենք Էրդողանի հնարքներին»,-շեշտել է դիվանագետը:

Лента

Рекомендуем посмотреть