Հայ զինծառայողների դիերի և գերիների հանդեպ վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցն է ուղարկվել միաջազգային կառույցներին - RadioVan.fm

Онлайн

Հայ զինծառայողների դիերի և գերիների հանդեպ վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցն է ուղարկվել միաջազգային կառույցներին

2020-11-09 16:28 , Право, 296

Հայ զինծառայողների դիերի և գերիների հանդեպ վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցն է ուղարկվել միաջազգային կառույցներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ:

Երրորդ զեկույցում, որն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին, ներկայացված են Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

«Չնայած նախորդ երկու զեկույցներում բավարար ապացույցներ են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք: Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ»,-նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները։

Лента

Рекомендуем посмотреть