Երեւանի Կիեւյան կամրջի տակ, այսօր` հունվարի 31-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանությունն ահազանգ է ստացվել ժամը 12:15-ի սահմանում, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի:
Ըստ Shamshyan.com-ի`կամրջից նետված տղամարդու գրպանում գրություն է հայտնաբերվել հետեւյալ բովանդակությամբ. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, հիմա ի վիճակի չեմ ապրել. Համբարձումյան Գեորգի»: