Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, կա երկու զոհ․ ՀՀ ԱԻՆ - RadioVan.fm

Онлайн

Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, կա երկու զոհ․ ՀՀ ԱԻՆ

2020-11-09 20:52 , Общество, 1154

Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, կա երկու զոհ․ ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին»։

Лента

Рекомендуем посмотреть