«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։
Շուշին եղել և կլինի հայկական։
Բեկում մտցնելու ժամանակն է»․,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մասիս Մայիլյանը։
Նշենք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր 17։15-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ «Շուշի քաղաքն ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է»։ Նրա հրապարակումից շուրջ երկու ժամ անց` 19:07-ին, Արցախի նախագահը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են և, որ մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը։
Արցախի նախագահի հրապարակումից րոպեներ անց՝ 19։12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։