ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս զոհված ռուս օդաչուները կներկայացվեն ՀՀ պետական պարգևների - RadioVan.fm

Онлайн

ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս զոհված ռուս օդաչուները կներկայացվեն ՀՀ պետական պարգևների

2020-11-10 00:36 , Политика, 902

ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս զոհված ռուս օդաչուները կներկայացվեն ՀՀ պետական պարգևների

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,-ասված է գերատեսչության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Лента

Рекомендуем посмотреть