Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, տեղակայվում են խաղաղապահներ. Կրեմլը հրապարակել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, տեղակայվում են խաղաղապահներ. Կրեմլը հրապարակել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը

2020-11-10 04:02 , Политика, 1330

Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, տեղակայվում են խաղաղապահներ. Կրեմլը հրապարակել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունները նոյեմբերի 10-ին ժամը 01.00-ից դադարեցնելու մասին Կրեմլի կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է.

«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և այն միջանցքի երկայնքով, որը կապում է Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ՝ տեղակայվում են ՌԴ խաղաղապահներ։

Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, պահվող այլ անձանց և զոհերի մարմինների փոխանակում։

Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այդ թվում ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ։

Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորման համար հիմնված արդարության, հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի վրա»,-նշված է հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть