Կորցրել ենք Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութը հիմնականում, Մարտունիից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին, ամբողջ Արցախը չկորցնելու համար՝ ստիպված էինք ստորագրել. Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Կորցրել ենք Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութը հիմնականում, Մարտունիից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին, ամբողջ Արցախը չկորցնելու համար՝ ստիպված էինք ստորագրել. Արցախի նախագահ

2020-11-10 09:55 , Политика, 1359

Կորցրել ենք Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութը հիմնականում, Մարտունիից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին, ամբողջ Արցախը չկորցնելու համար՝ ստիպված էինք ստորագրել. Արցախի նախագահ

«Չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց այն որոշումը, որ կայացվել է երեկ, ստիպված ենք եղել, ինչու՞ նախ ռազմական վիճակի առումով, որովհետև 43 օր մարտական գորողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները առաջնագծի համար տեղափոխվելով թիկունք՝ անդառնալի հետևանքներ կունենայինք այդ 43 օրը հերոսաբար պայքարող ժամկետային զինվորների մասով»,-հանդես գալով արդեն արձանագրված իրողությունների վերաբերյալ ուղիղ եթերով՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ բացելով փակագծերը, թե ինչու էր նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ասել, որ այդ օրն անցկացրել է իր կյանքի ամենածանր գիշերներից և լուսաբացներից մեկը:

«Նոյեմբերի 7-ին կորցրել էինք վերահսկողությունը Շուշիի նկատմամբ»,-պարզաբանեց նա՝ նշելով, որ Շուշիի նկատմամբ վերահսկողությունը կորցրել էինք դեռ նոյեմբերի 5-ից, իսկ ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից, և այսօր էլ իր կյանքի ամենածանր գիշերն է ունեցել։

«Եթե չկանգնեցնեինք՝ կորցնելու էինք ողջ Արցախը: Մեզ պետք է համերաշխություն»,-ասաց Արցախի նախագահը՝ որպես պատերազմի դադարեցման պատճառ նշելով զորքի կորոնավիրուսով, թոքաբորբով հիվանդացության հանգամանքը:

Արցախի նախագահի ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, ըստ որի՝ նոյեմբերի 10-ին, տեղեկան ժամանակով 01:00-ից Լեռնյաին Ղարաբաղում հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում:

Համաձայն հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում, Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։ Արդեն հաղոդվել է, որ Ուլյանովսկից «Իլ -76» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով ռուս 1960 խաղաղապահներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ, հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտում:

Лента

Рекомендуем посмотреть