Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին - RadioVan.fm

Онлайн

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

2017-01-31 11:35 , Общество, 1034

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Անդրիաս Ղուկասյանին:

Տարածած հաղորդագրությամբ անդրադառնալով ակտիվիստի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը, ինչը կայացվել է հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը, կազմակերպությունը մատնանշում է տեսանյութը, «որում Ղուկասյանը ցուցարարներին հանդարտության կոչ է անում և հորդորում ոստիկանների հետ բախումների չգնալ»:

«Դատարանը ուսումնասիրել է այդ տեսանյութը, սակայն մերժել է Ղուկասյանի պաշտպանի միջնորդությունը՝ թույլ տալ բողոքի ցույցերին ականատես լրագրողներին և ցուցարարներին ցուցմունք տալ», -նշում է իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան՝ ընդգծելով, որ քննիչները պետք է վերանայեն Անդրիաս Ղուկասյանի նախնական կալանքի իրենց պահանջը և ազատ արձակեն նրան մինչև արդար դատավարությունը, ինչը ցույց կտա, որ Հայաստանը լիովին հարգում է մարդու իրավունքների բնագավառում իր պարտավորությունները:

Human Rights Watch-ը վկայակոչում է Եվրոպական դատարանի դիրքորոշումը առ այն, որ նախնական կալանքը ծայրահեղ միջոց է, իսկ դա կիրառելու համար «չպետք է բերվեն ընդհանուր ու աբստրակտ պատճառաբանություններ»:

Лента

Рекомендуем посмотреть