Онлайн

Թունավորում շաուրմայից. սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է

2017-01-31 08:55 , Медицина, здоровье, 125

Թունավորում շաուրմայից. սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է

Սպիտակում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: 13 մարդ դիմել է «Սպիտակի բժշկական կենտրոն» նույն ախտանշաններով: Հիվանդանոց դիմածների թվում երկուսը երեխաներ են:

Պարզվել է, որ նրանք կերել են հավի մսով պատրաստված շաուրմա նույն՝ «Թեժ կրակ» սննդի արագ պատրաստման կետում:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաև սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները 13 անձի թունավորման պատճառ դարձած հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից (հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՊԾ-ից փոխանցմամբ` նշված ընկերության արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր է տրվել. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:

Դեպքի համակողմանի ուսումնասիրության և վտանգի աղբուրի բացահայտման նպատակով՝ ՍԱՊԾ մասնագետները համագործակցում են այլ գերատեսչությունների գործընկերների հետ:

Лента

Рекомендуем посмотреть