Կառավարությունում տեղի ունեցած անկարգություններից հետո վաղը վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով․ Է․ Աղաջանյան - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունում տեղի ունեցած անկարգություններից հետո վաղը վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով․ Է․ Աղաջանյան

2020-11-12 17:35 , Политика, 1083

Կառավարությունում տեղի ունեցած անկարգություններից հետո վաղը վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով․ Է․ Աղաջանյան

Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։

Այս մասին գրում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով․

«Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։

Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»։

Лента

Рекомендуем посмотреть