Օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու համար ձերբակալված Վանեցյանը, Ծառուկյանը, Սաղաթելյանը, Շարմազանովը, Մանուկյանը ազատ են արձակվել - RadioVan.fm

Онлайн

Օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու համար ձերբակալված Վանեցյանը, Ծառուկյանը, Սաղաթելյանը, Շարմազանովը, Մանուկյանը ազատ են արձակվել

2020-11-13 09:42 , Право, 972

Օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու համար ձերբակալված Վանեցյանը, Ծառուկյանը, Սաղաթելյանը, Շարմազանովը, Մանուկյանը ազատ են արձակվել

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Էդուարդ Շարմազանովը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասությանը քննաության առնելով վերջիններիս ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքները՝ բավարարել է դրանք։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր, որոնք են՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք» կուսակցություն», «Մեկ Հայաստան»,«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը որակելով որպես «մեր պատմության ամենաամոթալի էջ», նախօրեին հանրահավաք է անցկացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, իսկ Ազգային ժողովից՝ չվավերացնել այդ փաստաթուղթը:

Ընդդիմադիր ուժերն այսօր՝ 16:00-ին, Ազատության հրապարակում կրկին հավաք են պլանավորել։

Лента

Рекомендуем посмотреть