Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 11 ավտոբուս՝ տեղափոխելով ՀՀ-ում ապաստանած արցախցիների որոշ խմբի - RadioVan.fm

Онлайн

Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 11 ավտոբուս՝ տեղափոխելով ՀՀ-ում ապաստանած արցախցիների որոշ խմբի  

2020-11-14 14:21 , Общество, 1335

Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 11 ավտոբուս՝ տեղափոխելով ՀՀ-ում ապաստանած արցախցիների որոշ խմբի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ավտոբուսները Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:

«Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть