Իշխանության յուրացման և վարչապետ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է Արթուր Վանեցյանը - RadioVan.fm

Онлайн

Իշխանության յուրացման և վարչապետ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է Արթուր Վանեցյանը

2020-11-14 17:52 , Право, 1533

Իշխանության յուրացման և վարչապետ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է Արթուր Վանեցյանը

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։

«Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հայտնելով, որ ապօրինի խուզարկություններ են Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։

Ըստ պաշտպանի, դրաից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չեն ունեցել:

«Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։

Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»,-գրել է Լուսինե Սահակյանը։

Лента

Рекомендуем посмотреть