Շրջանառվող փաստաթղթերը հիմնականում կեղծ են. ՊՆ խոսնակը՝ ահաբեկիչներին զենք վաճառելու մասին - RadioVan.fm

Онлайн

Շրջանառվող փաստաթղթերը հիմնականում կեղծ են. ՊՆ խոսնակը՝ ահաբեկիչներին զենք վաճառելու մասին

2020-11-15 14:24 , Политика, 899

Շրջանառվող փաստաթղթերը հիմնականում կեղծ են. ՊՆ խոսնակը՝ ահաբեկիչներին զենք վաճառելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»:

Նշենք՝ իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հիշատակելով համացանցում շրջանառվող փաստաթղթերը՝ գրել է, թե «ՊՆ-ն թուրքերի միջոցով սիրիացի ահաբեկիչներին է վաճառել Արցախը պաշտպանելու համար անհրաժեշտ զինամթերքը»։

Лента

Рекомендуем посмотреть