Բարոնուհի Քոքսը Թաթոյանի ու Բեգլարյանի հետ Արցախում արձանագրել է ադրբեջանական վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված հանցանքները - RadioVan.fm

Онлайн

Բարոնուհի Քոքսը Թաթոյանի ու Բեգլարյանի հետ Արցախում արձանագրել է ադրբեջանական վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված հանցանքները

2020-11-15 15:17 , Право, 1263

Բարոնուհի Քոքսը Թաթոյանի ու Բեգլարյանի հետ Արցախում արձանագրել է ադրբեջանական վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված հանցանքները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի Քերոլայն Քոքսը` միջազգային լրագրողներi և փորձագետների ուղեկցությամբ:

«Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո»,-հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Лента

Рекомендуем посмотреть