Արթուր Վանեցյանը դուրս եկավ դատարանից. դատախազն ընդունեց՝ ձայնագրությունները մոնտաժված են - RadioVan.fm

Онлайн

Արթուր Վանեցյանը դուրս եկավ դատարանից. դատախազն ընդունեց՝ ձայնագրությունները մոնտաժված են

2020-11-15 21:52 , Право, 1138

Արթուր Վանեցյանը դուրս եկավ դատարանից. դատախազն ընդունեց՝ ձայնագրությունները մոնտաժված են

Քիչ առաջ դատարանից դուրս եկավ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ում ձերբակալել էին եւ դատարանը քննում էր դրա իրավաչափության հարցը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Գործող իշխանությունները փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, բայց արդարություն այս երկրում կա եւ այս փուլում այն հաղթեց»:

Նա հավաստիացրեց, որ որևէ հանցանք չի գործել ոչ այս պահին, ոչ առհասարակ իր կյանքում եւ շարունակելու է պահպանել օրենքը:

Հավելենք, որ քիչ առաջ նրա փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ դատախազն ընդունել է, որ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է:

Лента

Рекомендуем посмотреть