«Իմ քայլը»-ի պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսին Բադալյանը հայտնել են մանդատները վայր դնելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլը»-ի պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսին Բադալյանը հայտնել են մանդատները վայր դնելու մասին

2020-11-16 10:29 , Политика, 1246

«Իմ քայլը»-ի պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսին Բադալյանը հայտնել են մանդատները վայր դնելու մասին

Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը հայտնել են մանդատները վայր դնելու մասին։

«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված:

Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,-գրել է Գայանե Աբրահամյանը, ով մինչ պատերազմը արդեն հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, սակայն, իրավիճակով պայմանավորված, որոշումը վերանայել էր։

«Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում»,-իր հերթին գրել է Թագուհի Թովմասյանը։

Մանդատը վայր դնելու հնարավոր որոշման մասին հայտնել է նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լուսինե Բադալյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետևերկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։ ․․․ Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։

Лента

Рекомендуем посмотреть