Երևանի քաղաքապետարանից տնտեսվարող սուբյեկտներից հիշեցնում են՝ պետք է մասնակից լինել մայրաքաղաքում կատարվող ձնամաքրման աշխատանքներին. «Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր: Որոշման պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն»,-ասված է քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: