Նիդերլանդների խորհրդարանը Ալիևի, նրա տիկնոջ և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու միջնորդություններ է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Նիդերլանդների խորհրդարանը Ալիևի, նրա տիկնոջ և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու միջնորդություններ է ընդունել

2020-11-18 13:32 , Политика, 1619

Նիդերլանդների խորհրդարանը Ալիևի, նրա տիկնոջ և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու միջնորդություններ է ընդունել

Նիդեռլանդների խորհրդարանը 5 միջնորդություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ:

Այդ մասին հայտնում է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON)՝ նշելով, որ դրանք նախատեսում են անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և շատ այլ անձանց դեմ՝ Արցախի դեմ պատերազմական հանցագործությունների և վայրագությունների համար:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ևս հայտնելով վերոնշյալի մասին՝ հավելում է, որ Եվրամիությունը սպառազինության մատակարարման էմբարգո կսահմանի ընդդեմ Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու և Արցախի դեմ ագրեսիային մեղսակից լինելու համար:

Лента

Рекомендуем посмотреть