«Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան». Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել, որում երգում է Դադիվանքում - RadioVan.fm

Онлайн

«Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան». Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել, որում երգում է Դադիվանքում

2020-11-18 14:13 , Культура, Шоу бизнес, 176

«Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան». Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել, որում երգում է Դադիվանքում

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը Հայաստանի և Արցախի համար ծանր օրերին գրառումներով, երգերով, դրամահավաքով աջակցում էր հայրենակիցներին, համացանցում տեսանյութ է հրապարակել, որում երգում է Դադիվանքում:

Մուկուչյանը վանական համալիրում կատարում է «Սիրտ իմ սասանի» հոգևոր ստեղծագործությունը:

Երգչուհին տեսանյութին կցել է հետևյալ գրությունը. «Եթե ես երբևէ կասկածել եմ Աստծուն, հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է նրան քո սրտին մոտ պահելը: Երբ նայում ես մարդկանց աչքերին, ովքեր իրենց որդիներին են հողին հանձնել, հող կորցրել, ստիպված եղել այրել սեփական տունը, հասկանում ես, որ միայն հույսն է մահից փրկում, որովհետև «Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան» (Հովհաննես1։1-51)»:

Лента

Рекомендуем посмотреть